Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Զարուհի Փոստանջյանը՝ «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան

Հասարակություն
postanjyan

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր ներգրավվեց «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 10  անդամների գործով նիստը։ Որոշվեց՝ Զարուհի Փոստանջյանն այսուհետ կիրականացնի  Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպանությունը։  Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեին ՊՊԾ գունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված մեղադրյալներից երկուսը` Կարեն Հակոբյանը եւ Վահե Պետրոսյանը, սակայն նրանք նիստին չէին ներկայացել: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ  նրանց գտնվելու վայրը դատարանին հայտնի չէ՝ նույնիսկ նրանցից մեկի պաշտպանը տեղեկություն չուներ  իր պաշտպանյալի մասին։ Հենց նրանց չներկայանալու պատճառով էլ դատական նիստւ հետաձգվեց մեկ շաբաթով։