Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դատական նիստը հետաձգվել է

Հասարակություն
zaruhi-postanjyan-472x265

Հունվարի 8-ին Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենար 2018 թվականի նոյեմբերի 29-ին հետաձգված դատական նիստը («Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին` ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի): Փոստանջյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով: «Դատավորը ասաց, որ ինքը հիմա կալանքի միջնորդության քննության պետք է մտնի երկար ժամանակով և չի կարող դա ընդհատել: Դատախազն էլ չէր եկել»,- մանրամասնեց նա: Վերջինս  տեղյակ չէր, թե ինչու դատախազը չի եկել: «Ավելի ուշ կտարածենք հայտարարություն այս կապակցությամբ»,- եզրափակեց ԵԾԿ նախագահը:     Հիշեցնենք, որ ԵԾԿ նախագահի կողմից տարածած նախորդ հայտարարությամբ. 2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ:  2018 թվականի մայիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազությունը, օրենքի կոպիտ խախտելով, հայտնել էր, որ վերը նշված հաղորդումը հանցագործության մասին քննարկման ենթակա չէ, իսկ ՀՀ ՀՔԾ-ն ընդհանրապես չէր արձագանքել: 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցումը մերժելը, բողոքարկվել է դատարան: Քրեական գործ հարուցելու առիթը և հիմքերը հետևյալն են.  2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում: 2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում: 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում: 2013 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացում: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կեղծում: 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կեղծում` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացում: 2018 թվականի մարտի 2-ին անօրինական մարմնի կողմից անօրինական կարգով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելը: 2018 թվականի ապրիլի 17-ին անօրինական մարմնի կողմից Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելը: