Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Լուկա Մոդրիչը ցանկանում հեռանալ «Ռեալից»

Սպորտ
a1modric-28.12.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել թագավորական ակումբի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Telemadrid-ը: 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Լուկա Մոդրիչը այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր»: «Ռեալը» կշարունակի բանակցել 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, որը, սակայն, աշխատավարձի կտրուկ բարձրացում է պահանջում, ինչը ձեռք չի տալիս ակումբի ղեկավարությանը: