Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեմ են հուշարձանները քաղշինին հանձնելուն

Հասարակություն
rob-3

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը մշակույթի և սփյուռքի նախարարությունների նախատեսված օպտիմալացումը սխալ է համարում. «Այդ կառույցները պետք է ավելի ուժեղացնել, ոչ թե հակառակը, աշխարհում 10 միլիոն հայ է ապրում, ինչպես կարելի է լուծարել այդ կառույցը»։ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը հիշեցնում է՝ պատմամշակութային արժեքների պահպանումը ամրագրված է սահմանադրությամբ. «Պետությունը պետք է հոգ տանի դրանց մասին, այլ ոչ թե կառույց վերացնի»։ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով Երևանը և Հայաստանի շատ այլ քաղաքներ ու գյուղեր կառուցվել են հուշարձանագիր տարածքների վրա. «Պետք է լինի մի կառույց, որը այս առումով կհակակշռի քաղշիններին»։ Արմեն Աբրոյանը, որը մշակույթի նախարարությունն է ներկայացնում, ասում է, որ նախատեսվում է, որ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը փոխանցել քաղշինին. «Անհագստությունն այն է, որ դա արդեն քաղաքական կառույց չէ, այսինքն հուշարձանները զտում ենք քաղաքականությունից»։ Երգահան Վահան Արծրունու խոսքով էլ մշակված սխեմա չի եղել, թե ինչպես պետք է աշխատի այդ նախարարությունը. «Մեկը մի բան որ ուզում է անել, մեկը ուզում էր օպերայում սպորտային դահլիճ բացել, ով գալիս էր՝ իր ուզածն էր անում, համակարգված չէր»։ Ըստ նրա՝ մշակույթի նախարարությունում կամայականության մթնոլորտ է եղել. «Այն իջեցվել էր տարրական վարչարարության ոլորտ»։