«Ասում էին՝ Նիկոլը վատ մարդ ա, հիմա պաշտոն են ստացել, մեզ գործից հանում են» (տեսանյութ)
ՍԱՊԾ նախկին աշխատակիցներ Հովհաննես Սահակյանը, Արամայիս Գալստյանը և Կայծեր Հակոբյանը պնդում են, որ նոյեմբերի 5-ին անօրինական հիմքով աշխատանքից ազատվել են ՍԱՊԾ 14 աշխատակող: Ըստ աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու գործընթացը սկսվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ: «Աշխատանքից ազատելու գործընթացը սկսվել է դեռ սեպտեմբեր ամսին, երբ կառուցվածքային փոփոխության անվան տակ զգուշացումներ ստորագրեցինք, իբր թե փոփոխություններին էին սկսվելու ՍԱՊԾ-ում, ըստ որի այն պետք է դառնար կառավարությանը ենթակա՝ Սննդի անվտանգության տեսչական մարմին»,-նշեց Հովհաննես Սահակյանը: Նախկին աշխատողների խոսքով՝ իրենք պատկերացում չեն ունեցել, որ հնարավոր է ազատվեն աշխատանքից: «Այդ ամենից հետո Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության կետնրոնի տնօրեն Արման Գևորգյանը ժողով է հրավիրել, և առաջարկել, որ որ 4 մարզային համակարգողներ ուրիշ աշխատանք գտնեն»: Արամայիս Գալստյանն էլ նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են, պատճառաբանելով, թե համապատասխան մասնագետ չէ: Նա վրդովված նշեց, որ շատ է վիրավորել նման պատճառաբանությամբ ազատվելու համար: «Ո՞վքեր են ինձ ասում, որ դու չես համապատասխանում, այն մարդիկ, որոնք նույնիսկ չեն աշխատել այդ ոլորտում»: Հովհաննես Սահակյանը նշեց, որ անիմաստ են համարել դիմել ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանին, քանի որ գործընկերներից մեկը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, բայց Ավետիսյանը նշել է, որ ինքը գործ չունի, թող դիմեն դատախազություն: Ըստ նրա՝ եթե Գերոգի Ավետիսյանն ու Արման Գևորգյանը պաշտոն են ստացել, թող բարի լինեն աշխատեն: «Հեղափոխության օրերին նույն Գերոգի Ավետիսյանն ու Արման Գևորգյանը իրենց կաբինետնորում նստած ասում էին Նիկոլը վատ մարդ ա, բայց ամբիցիոզ ա, մի բանի կհասնի»: Նախկին աշխատակիցները կարծում են, որ աշխատանքից ազատվել են միտումնավոր: Օպտիմալացման հետևանքով ազատվել են ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Կարեն Միրզոյանի կադրերը: Սա միտումնավոր են համարում աշխատակիցները: Ըստ Կայծեր Հակոբյանի՝ իրեն ազատել են մասնագիտական պատրաստվածության բացակայության հետ: «Եթե չէին ուզում աշխատեմ, կանչեին ասեին՝ թոշակառու ես, կամ ասեին՝ լավ չես աշխատում, քո լիազորությունները չես կատարում»: Նախկին աշխատողները դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նաև Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, որոնցից պատասխաններ չեն ստացել: Նրանք շեշտեցին, որ պահանջում են ծառայողական քննություն: