Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրող ծառ». Կենդանաբանական այգու հերթական նախաձեռնությունը

Հասարակություն
zoo

Երևանի Կենդանաբանական այգին, FPWC-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, կրկին իրականացնում է արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը: Ամեն տարի, Ամանորին ընդառաջ, Հայաստանի անտառներն ավելի են նոսրանում եղևնիների և սոճիների ապօրինի հատումների հետևանքով: Բնական տոնածառը միշտ յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում յուրաքանչյուր տանը: Բայց Ամանորից հետո զարդարված ծառը վերածվում է աղբի, որի մասին մեզ հետո անընդհատ հիշեցնում է վնասված բնությունը: Ապօրինի ծառահատումների պատճառով Հայաստանում վերջին տասնամյակներին ամբողջ անտառներ են անհետացել: Ձեր տոնն առավել գեղեցիկ և բնությանը օգտակար դարձնելու համար Երևանի Կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմանդրամը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իրականացնում են արդեն ավանդույթ դարձած «Ապրող ծառ» ծրագիրը: Մասնակցելով ծրագրին կարող եք նպաստել Հայաստանի անտառների պահպանությանը. այս Ամանոր ընտրելով «Կենդանի ծառ»՝ հետագայում Դուք հնարավորություն կունենաք տնկել այն Ձեր բակում կամ նվիրել որևէ կրթօջախի: Ձեր «Ապրող ծառը» կարող եք ընտրել Երևանի կենդանաբանական այգում կամ Հյուսիսային պողոտայում՝ «Բարի մամա» ՀԿ տաղավարի հարևանությամբ: Ապրող ծառ գնելիս կամ վարձակալելիս կստանաք նաև ծառի ճիշտ խնամքի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ: Վարձակալած ծառերը վերադարձի են ենթակա 2019թ. հունվարի 8-ից 15-ը: Հետ վերադարձրած ծառերը կտնկվեն Կենդանաբանական այգում, իսկ Ձեր գնած ամեն ծառին զուգահեռ մեկ ծառ կնվիրվի մանկատներին և երեխաների խնամքի հատուկ կենտրոններին: Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայություն