Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական որոշում կա՝ Մանվել Գրիգորյանին պահել պատանդի վիճակում եւ մահվան հասցնել». պաշտպան (տեսանյութ)

Հասարակություն
levon

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի կարծիքով  Գրիգորյանին կալանքի  տակ մնալը անթույլատրելի է։  Ըստ փաստաբանի, դա անօրինական գործողություն է: «Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով, հլու հնազանդ  կատարում է ՀՔԾ-ի պատվերը և կալանքի սանկցիան երկարացնում են»:  Փաստաբանը պնդեց,  եթե  Մանվել  Գրիգորյանը կատարել է  հանցագործություն, թող պատիժը կրի, բայց այսօր կալանքի հիմքերը բացակայում են: «Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել, նրան պահել պատանդի կարգավիճակում և դանդաղ մահվան հասցնել»: «Դատական իշխանությունը  ղեկավարվում է որոշ լիազոր մարմինների կողմից, որն ավելի վատ ու վտանգավոր է դառնում:  Որովհետև վարույթ իրականացնող մարմինը իր քննության շահերից ելնելով փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի անձը մնա կալանքի տակ, որ կախման մեջ մնա նախաքննող մարմնից»:   Փաստաբանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն:  Լևոն Բաղդասարյանն անդրադարձավ նաև  Մանվել Գրիգորյանի կողմից  պետությանը տարածք նվիրաբերելուն: «Դիմել ենք կառավարությանը: Դրանից հետո պետական  լիազոր մարմինները և կառավարությունը պետք է կայացնեն համապատասխան որոշում, նվիրաբերությունը  ընդունելու համար»: Դատարանի վերջին որոշումը բողոքարկել են, ըստ նրա՝ չկա որևէ պատճառ, որ նա մնա կալանքի տակ։   Նախկինում Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորի նկատմամբ ինքնաբացարկ  նույնպես ներկայացրել են, բայց ոչ մի օգուտ, այս անգամ, ըստ փաստաբանի՝ անիմաստ էր դիմել։ «Մեր կարծիքով,  տվյալ նախագահող դատավորն այս գործի շրջանակում ուղղակի իրականացրել է ընտրովի արդարադատություն»:  Վարչապետի այն հայտարարությունը, թե ըստ ՀՔԾ-ի  Մանվել Գրիգորյանի ամառանոցում գտնված սեփականության վկայականները  ձեռք են բերվել կեղծ մրցույթների արդյունքում: Փաստաբանի խոսքով,  գործի շրջանակում ՀՔԾ-ն խոշորացույցով զննել է  այդ տարածքները,  որպեսզի տեսնի հանցակազմ կա՞, թե՞ չկա: Եվ արդյունքում քրեական հետապնդում չի իրականացվել: «Եթե կեղծ մրցույթների արդյունքում լիներ, վարույթն իրականացնող մարմինը վաղուց քրեական գործ հարուցել»: