Պետությունը պետք է կատարի պոզիտիվ պարտականությունը
2015-ի հուլիսից մինչև 2018-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհուրդը Հայաստանում իրականացրել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագիրը: Ծրագրի ներկայացմանը ներկա Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ծրագրի գլխավոր բաղադրիչը՝ Հայաստանում քրեաիրավական և դատավարական օրենսդրության բարելավումն է: «Նախարարությունը դիտարկում է քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի առանձին ինստիտուտներ գործող օրենսգրքում ներմուծելու տարբերակ, որը հնարավորություն կտա դատաիրավական համակարգը զերծ պահել նման կարևոր և ծավալուն իրավական ակտերով առաջարկվող նորարարությունները ամբողջական կիրառման ժամանակ սովորաբար ծագող ռիսկերից»: Իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Ենգիբարյանը հեղինակել է «Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատոկությունները միջազգային չափանիշների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, ինչպես նաև ազգային օրենսդրության և դատական պրակտիկայի լույսի ներքո» ձեռնարկը, որտեղ անդրադարձել է միջդատական վարույթի խնդիրներին: «Հիմնական շեշտադրումները կատարվել են ընդդեմ Հայաստանի կայացվաց ՄԻԵԴ-ի որոշումնրի վրա: Բացահայտված են այն հիմնական օրինաչափությունները, որոնք այսօր կարելի է գնահատել որպես մարտահրավերներ վատ վերաբերմունքի փաստի քննության համար: Դրանք տեղայնացվել են մեր պրակտիկայի և օրենսդրության շրջանակում»: Պետության պարտականությունը ոչ միայն վատ վերաբերմունքի արժանացած մարդկանց գործերը արդյունավետ քննելն է, այլև արագ արձագանքել դրանց նկատմամաբ: Ըստ Վահե Ենգիբարյանի՝ դա իրականացնելու համար պետք են օրենսդրական փոփոխություններ: «Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվեն վատ վերբունքի դեպքերը, որից հետո քննությունը արձագանքի, քանի որ կան քննչական գործողություններ, որոնք հետաձգվել չի կարող»: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ կարևորեց, որ պատիժ կրող անձի նկատմամբ պետք է լինի վստահության կանխավարկած: Ազատ արձակվելուց հետո նա դառնալու է հասարակության լիարժեք անդամ, իսկ դրա իրականացման համար պետության դերը մեծ է: «Խոշտանգումների կանխարգելման ոլորտում մենք պետք է մի քանի սկզբունքային փոփոխություններ կատարենք: Առաջնահերթ պետքէ լինի անհատական մոտեցում, ազատությունից զրկված ցանկադցած անձի նկատմամբ: Պետությունը պետք է անձին պատրաստի ազատ արձակման: Տարիների ընթացքում բավարար աշխատանքներ երբևէ չեն կատարվել անձին ազատ արձակման նախապատրաստման ուղղությամբ և վերջում ասել ենք նա պատրաստ չէ: Եվ պետության իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել: Սա անթույլատրելի է»: