Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարել եմ բոլոր այն դերերը, որոնց մասին երազել եմ. Բարսեղ Թումանյանը նշում է 60-ամյակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
download-3

«Արվեստն ինքնին տիեզերական հասկացողություն է: Կա կրկնվող, այլ խոսքով՝ չկայացած արվեստ, այսինքն՝ այն կապիկությունները, որ այսօր, ցավոք, դոմինանտ են, և կա անկրկնելի, այսինքն՝ իրական, նախադեպը չունեցող արվեստ: Իմ մուտքը օպերային բեմ շատ սահուն էր: Կատարել եմ բոլոր այն դերերը, որոնց մասին երազել եմ: Երգել եմ աշխարհի լավագույն բեմերում ու համերգասրահներում: Մարդն ինքը պետք է իր ճակատագրի տերը լինի, այդ դեպքում նրա երազանքները իրականություն կդառնան»: Բարսեղ Թումանյանի՝ աշխարհի լավագույն բասերից մեկի անկրկնելի արվեստը նրա խոսքի իրական ապացույցն է: Այսօր նա Արամ խաչատրյանի անվան համերգասրահում, համերգային մեծ ծրագրով, նշում է իր 60-ամյա հոբելյանը: «Ա1+»-ը դեռ անցյալ տարի դիմանկար-ֆիլմ էր նկարահանել մեծ երգչի մասին, որը կարող եք դիտել ստորև։