«Գոյություն ունեցող խնդիրների մասին խոսել ամեն օր, իսկ դեկտեմբերի 3-ին նշել միայն ձեռքբերումները»
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Նրանց նկատմամբ ոչ հավասար պայմաններ են եղել տարիներ շարունակ,- ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը ու հավելեց՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակության մեջ:
«Նրանք զրկված են կրթություն ստանալու, աշխատանք ունենալու հնարավորությունից, տեղեկատվության մատչելիությունից, հասարակական, մշակութային, քաղաքական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններից»:
Հանդիպման մասնակից հաշմանդամություն ունեցող Էլեն Մկրտչյանն էլ նշեց՝ տրանսպորտային ոչ հարմարավետ պայմանների պատճառով, դպրոցն ավարտելուց հետո որևէ ուսումնական հաստատություն չի դիմել:
«Ամեն ինչ սկսվում է ֆիզիկապես անմատչելի քաղաքից, տրանսպորտից, հենց զուտ դրա պատճառով շատ տեղերից հետ ենք մնում թե՛ ուսման առումով, թե՛ հասարակական կյանքի առումով»:
«Իմ քայլ»-ի ծրագրում առանցքային է ներառականության ու հավասար հնարավորությունների սկզբունքը: Պատգամավորի թեկնածուն ներկայացրեց այն անելիքները, որոնք նա պատրաստվում է խորհրդարան անցնելու պարագայում կյանքի կոչել:
«Ես ուզում եմ արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծել նախ հաշմանդամություն ունեցող անձանց համար և, իհարկե, նաև բոլոր մյուս քաղաքացիների համար, որովհետև այն միջավայրը, այն մոտեցումը, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձին, ներառում է նաև բոլորին»:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար թիվ մեկ խնդիրը տեղաշարժվելու մատչելիությունն է: Ընտրություններից հետո Բաթոյանը պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին նոր օրենքի նախագծի մշակել: Բաթոյանը հավելեց, որ գոյություն ունեցող խնդիրների մասին պետք է ամեն օր խոսել, իսկ դեկտեմբերի 3-ին նշել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել են:
Ի դեպ, հանդիպման մասնակիցները երթով շրջեցին մայրաքաղաքի մի քանի փողոցներով, որպես օրվա խորհրդի մասին իրազեկող միջոցառում:
[caption id="attachment_1652146" align="alignnone" width="700"]
Members of 'Menq' (We) alliance hold a flash mob in the streets of Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1652145" align="alignnone" width="700"]
Members of 'Menq' (We) alliance hold a flash mob in the streets of Yerevan, Armeniaծ[/caption]