Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ է բռնկվել «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. 88 երեխա տարհանվել է

Պաշտոնական
hrdeh1

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տարհանել են 88 երեխայի և 36 աշխատակցի:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել են տանիքի  փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ: