«Բանանցը» վերջնական որոշել է անվանափոխություն անել
«Բանանց» ֆուտբոլային ակումբն որոշել է անվանափոխություն կատարել: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր անվան ընտրության հարցում ակումբը դիմել է թիմի երկրպագուներին եւ ֆուտբոլասերներին՝ կոչ անլով մասնակցել քվեարկությանը եւ ընտրել 5 անուններից մեկը՝ «Հայաստան», «Ուրարտու», «Սեբաստիա», «Արծիվ», «Մալաթիա»: Թե ինչ անուն կընտրեն երկրպագուներն ու ֆուտբոլասերները, ցույց կտա ժամանակը, սակայն հարկ է նշել, որ նախկինում Հայաստանի առաջնությանը «Մալաթիա» անունով թիմ մասնակցել է, հետեւաբար հետագայում խառնաշփոթ կառաջանա հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Ինչ վերաբերում է մյուս անվանումներին, ապա դա արդեն ճաշակի հարց է, պարզապես երկրի անվանումը օգտագործել որպես ակումբի անվանում՝ ընդունված չէ ֆուտբոլային աշխարհում: Երկու խոսք «Բանանց» անվանման հետ: Այդ մասին գրված է հենց ակումբի կայքում. «Բանանց» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: «Բանանցն» անվանակոչվել է հիմնադրի` Սարգիս Իսրայելյանի հարազատ գյուղի անունով»: