Ընտրությունից 17 օր առաջ. Ովքե՞ր էին հետապնդում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 17 օր։ Որտե՞ղ մահացավ Հաց Բերողը 2017-ի ընտրությունից 17 օր առաջ։ Ո՞վ էր հայտարարում, որ ժամանակին ապրել է Գագիկ Ծառուկյանից էլ լավ։ Ովքե՞ր էին շարունակում հետապնդել Նիկոլ Փաշինյանին՝ նախընտրական հանդիպումների ժամանակ 2012-ի քվեարկությունից 17 օր առաջ։ Ո՞ր քաղաքական ուժի նախընտրական հիմնադրամում ամենաշատ գումարը կար 2007-ի քվեարկությունից 17 օր առաջ։ Ինչի՞ց էր դժգոհում ՀՀՇ-ն 2003-ի ընտրությունից 17 օր առաջ։ Ինչո՞ւ էր Դավիթ Շահնազարյանը հայտարարում, որ իրենք չեն մասնակցելու որևէ հեղաշրջման: 1999-ի ընտրությունը բոյկոտող ո՞ր առաջնորդի կողմնակիցներն էին քվեարկությունից 17 օր առաջ հայտարարում, որ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պատասխան են տալու սպասվող անխուսափելի կեղծիքների համար: Ի՞նչ տեղի ունեցավ Գերագույն Խորհրդում 1995-ի ընտրությունից 17 օր առաջ։ Այս հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Քուիզ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել նաեւ վիկտորինայի հարցերին։