Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կարլսենը գերազանցեց Գարի Կասպարովի ռեկորդը

Սպորտ
a1karlsen-rekord

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում Մագնուս Կարլսենն ու Ֆաբիանո Կարուանան 9-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի են ավարտել պարտիան: Ինչպես նշում են վիճակագիրները, շախմատի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանվել: Նախկինում նման մակարդակի մրցախաղերի մեկնարկում 8 անընդմեջ ոչ-ոքի գրանցվել էր 1995թ Գարի Կասպարով - Վիշվանաթան Անանդ մրցամարտի ժամանակ: 23 տարի առաջ այդ սերիան ընհատել էր հնդիկ գրոսմայստերը՝ տոնելով առաջին հաղթանակը: Չնայած այդ հանգամանքին, 18 պարտիաներից հետո 10,5-7,5 հաշվով մրցամարտը հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Գարի Կասպարովը: Մագնուս Կարլսեն - Ֆաբիանո Կարուանա մրցամարտի ավարտին մնացել է երեք տուր: Շախմատիստները կարող են արդեն այսօր թարմացնել վերը նշված ռեկորդը, քանի որ երեկոյան կայանալու է 10-րդ տուրի պարտիան: