Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ և իրանցի վարորդների համար պետք է սահմանվեն հավասար պայմաններ (տեսանյութ)

Հասարակություն
nara-1

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ինչպես նախապես ասել էր, այցելում է «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբներ, որոնք տեղակայված են Սյունիքի մարզում: Այսօր նա եղել է Կապանում, որտեղից  վերադարձի ճանապարհին ֆբ-յան ուղիղ եթերով տեղեկություններ է հաղորդում, թե որոնք էին Կապանի բնակչությանը հուզող խնդիրները: Նաիրա Զոհրաբյանին առանձնապես մտահոգել էր Իրան-Հայաստան ավտոճանապարհից օգտվող բեռնատարների վարորդների խնդիրը. «Մենք ունենք 250 վարորդ, և եթե բազմապատկում ենք ընտանիքներով, ապա դա հսկայական թիվ է ստացվում: Բեռնատարների մի մասն այսօր փակել էր Իրան-Հայաստան մայրուղին և իրենց պահաջները, կարծում եմ, խիստ օբյեկտիվ են: Հայաստանցի բեռնատարի վարորդներ պահանջն այն է, որ իրենց և իրանցի վարորդների համար սահմանվեն հավասար պայմաններ»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը: Մանրամասն՝ տեսանյութում