Հենց այնպե՞ս Սերժ Սարգսյանը ճողոպրեց պաշտոնից. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել անցած ամիսներին տնտեսության զարգացման համար: Ըստ նրա ՝ Փաշինյանը ժողովրդին տված խոստումները չի կատարել: «Հայաստանը կործանում եք, մենք գիտենք՝ ինչեր ես ասել պարոն Փաշինյան, ու ինչերը չես կատարել: Այն, որ գարնանը քայլերթի ժամանակ բարձրանում և տեսախցիկներ էիր փակում ու ասում, որ սրանք չպետք է լինեն: Այն, որ նախկինում ասում էիր՝ ամբողջ ազգը գիտի թե, ով է դրա սեփականատերը: Ո՞վ է սեփականատերը, մինչև հիմա չես հայտնաբերել, չես էլ հայտնաբերելու»: Ըստ Եղիազարյանի՝ կառավարության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը զրո է: Արցախի հարցն էլ մնացել է օդից կախված: «Հենց այնպե՞ս Սերժ Սարգսյանը ճողոպրեց պաշտոնից: Դու՞ հանեցիր իրեն: Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, խորագրի ներքո թողեց ու փախավ, որովհետև Արցախն էր հանձնում: 2017 սեպտեմբերի 19-ին սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ Արտգործնախարաը նշեց, որ 3 շրջան ենք հանձնելու, առանց նախապայմանների: Հենց այդ ժամանակից էր նա ճամպրուկնեը կապել»: Գուրգեն Եղիազարյանը պնդեց, որ Փաշինյանը ի սկզբանե պետք է հրաժարվեր Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումից: Որպես օրինակ նա բերեց Իսլանդիայում տեղի ունեցած հեղափոխությունը: «Իսլանդացիները պետականացրեցին ողջ բանկային համակարգը: Բայց սրանք չեն կարող դա անել»: Եղիազարյանը անդրադարձավ նաև ներդրումներին և շեշտեց. «11 անգամ կրճատվել է ներդրումների քանակը, Փաշինյանի անզուսպ նախադասությունների պատճառով»: