Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Արզումանյանը թատերականի ռեկտոր. Դավիթ Մուրադյանը ազատման դիմում է գրել

Պաշտոնական
Untitled-collage-2

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի  հրամանով  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը  նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար: Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը /1973-1978/: 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարկչությունում 1991-1993թթ.`Հայաստանի Հանրագիտարանում:  1990-1992թթ.  աշխատանքին  զուգահեռ  հեռուստատեսության առաջին ալիքի  «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակն էր և վարողը: 2002-2009 թթ. «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության  «Մեր թատրոնը»,  ապա  «Մշակույթ» հաղորդաշարերի  հեղինակն էր և վարողը:  1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում»  թեմայով և  ստացել  գիտությունների թեկնածուի գիտական  աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները»  թեմայով և ստացել գիտություններիդոկտորի գիտական աստիճան: 2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից`Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:  Լ. Արզումանյանը հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/  և ութտասնյակ  գրականագիտական, հրապարակախոսական ևթատերագիտական հոդվածների հեղինակ է:  1993 թվից Լ. Արզումանյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն  որակավորման  հանձնաժողովի  նախագահի տեղակալնէր,  2013-2018թթ.`   Հանձնաժողովի նախագահը: Երևանի  թատրոնի  և կինոյի պետական  ինստիտուտի ռեկտոր  Դավիթ Մուրադյանը  սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: