Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածը եղել է մտահոգությունների առարկա. Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)

Տնտեսություն
atom

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց  2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը նշելով, որ «2018-ին հաստատված կառավարության ծրագիրն ուներ ավելի հավակնոտ նպատակադրումներ: Հիմա էլ կառավարությունը շարունակում է պահպանել մտադրությունները, բայց ներկայացված նախագիծը չէր կարող չարտահայտել երկրում տեղի ունեցած զարգացումները»,- ասաց նա: 

Նա նշեց, որ ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածը եղել է մտահոգությունների առարկա: «Այստեղ հիմնական դերակատարություն է ունեցել ծառայությունների մատուցման ոլորտը, հանքարդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը: Ցավով պետք է արձանագրենք,  որ գյուղատնտեսության դեպքում ունենք ցածր արտադրողականություն, հանքարդյունաբերության ոլորտն էլ երկարաժամկետ հատվածում անհեռանկարային ուղղություն է»,-հավելեց Ատոմ Ջանջուղազյանը: Տնտեսական քաղաքականության վեկտորի հստակ նախանշումը արձանագրված փաստ է, ասում է Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը: «Մենք գտնվում ենք տնտեսական քաղաքականության քննարկման փուլում: Ճյուղային կառուցվածքի փոփոխություն է ենթադրվում՝ բարձր արտադրողականության գյուղատնտեսությունում, խաղային բնագավառից անցում բարձր տեխնոլոգիաների, առաջադեմ տնտեսական քաղաքականության մոդելի, որը միտված կլինի արտահանման զարգացմանը»: