Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ԱՄՆ-ում առայժմ բաժանում է 5-6-րդ տեղերը

Սպորտ
a1chess-8.11.

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ներկայումս մասնակցում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Winter Chess Classic-2018 միջազգային մրցաշարին:   Նա հանդես է գալիս A խմբում: Արդեն կայացել են երեք տուրի պարտիաները: Հրանտ Մելկումյանը 1-ին տուրում պարտվել է Ջեֆրի Քսյոնգին, երկրորդում հաղթել է Սամուել Սեւյանին, իսկ երրորդում ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Մոտիլեւի հետ: Նա այժմ 1,5 միավորով վերջինիս հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ամերիկացի գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնի հետ:   Զուգահեռ անցկացվող B խմբի մրցաշարում Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Արամ Հակոբյանը: Առաջին երեք տուրից հետո աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է հոլանդացի Լուկաս վան Ֆորեստը: Արամ Հակոբյանը առաջատարին զիջում է կես միավորով, իսկ Զավեն Անդրիասյանը՝ մեկով:   Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի ամերիկացի գրոսմայստեր Թիմուր Գարեեւի հետ, իսկ Զավեն Անդրիասյանը սեւերով ուժերը կչափի Հոլանդիան ներկայացնող վրացի շախմատիստ Ռոբի Կեւլիշվիլու հետ: