Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն տուժողի ցուցմունքով գողության մեջ մեղադրվողի ալիբին

Հասարակություն
image

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործով վկաներին:  Նրանք դատարան են հրավիրվել Հ. Մատինյանի պաշտպաններ, հանրային պաշտպան Արշակ Մկոյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությամբ:  2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:   Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:  Նշենք, որ դատարանը մերժում է Հովիկ Մատինյանին կալանքից ազատելու և խափանման այլ միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունները: 2018 թ. հոկտեմբերի 25-ին ևս պաշտպան Արշակ Մկոյանը միջնորդեց փոխել խափանման միջոցը, սակայն կրկին մերժում ստացավ:  Հ. Մատինյանի մյուս պաշտպան Անի Չատինյանն արդեն ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է միջնորդությունը մերժելու մասին դատավոր Ս. Բաղդասարյանի որոշումը: