Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք մերժում ենք այլասերության քարոզը. բողոքի ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
hanrahavaq

Չնայած հայտարարվել է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը  Երեւանում չի կայանալու,  «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը  սակայն այսօր Ազատության հրապարակում  ստորագրահավաք էր իրականացնում,  որպեսզի այն տեղի չունենա: Նախաձեռնության անդամ Տարոն Սիմոնյանի խոսքով,  նպատակը հետևյալն է. «Ազգային արժեքների պահպանում և այլասերության քարոզի արգելում»: Տարոն Սիմոնյանը  պնդեց, որ իրենց գործողությունները  բռնության տարրեր չեն պարունակում և որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չեն տարածում։ «Մեր ակցիան դեմ է բռնության դրսևորմանը, մենք մերժում ենք այլասերության քարոզը, սակայն մարդկանց նկատմամբ որևէ բռնություն մենք չենք ընդունում»: Ֆորումը չանցկացնելու պահանջով հավաքին մասնակցում էին նաև հոգևորականներ։ Կոմիտաս Վարդապետն ուղերձով դիմեց հավաքվածներին: «Եկեք բոլորս Հայր մեր առաքենք երկնավոր հորը, որպեսզի նրա կամքով բարոյականություն իջնի մեր երկրին և բոլոր անբարոները պապանձվեն և չկարողանան իրենց այլասերումը մխրճել մեր երիտասարդների հոգիներից ներս»: Ըստ նախաձեռնության անդամ Տարոն Սիմոնյանի՝ հավաքված ստորագրությունները ուղարկվելու են երկրի նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին: