Ոստիկանապետը վստահեցնում է՝ ընտրակաշառք չի բաժանվի (տեսանյութ)
Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, Վալերիյ Օսպիյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ոստիկանապետը վստահեցնում է՝ ընտրակաշառք չի բաժանվի: «Նման փորձ անողները խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու ով լինելուց»: Վալերիյ Օսիպյանը համաներումը մարդասիրական քայլ է համարում, բայց նաեւ կիսում է «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատների մտահոգությունները: «Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ թե′ պատանդների կարծքիը, թե′ զոհվածների հարազատների` պետք է հաշվի առնել, ես էլ եմ այդ դեպքերի ժամանակ պատանդ է եղել ու իմ կարծիքն էլ պետք է հաշվի առնել։ ՀՀ ոստիկանապետը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-18-ը նախատեսված ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը Հայաստանում չի անցկացվի: «Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի»: