A
A
Կարեն Խաչանովը հաղթեց աշխարհի թիվ մեկ ռակետին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց Ֆրանսիայի «Մասթերս» մրցաշարում։ Խաչանովը եզրափակիչում (7։5, 6։4) հաղթեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին, ով նոր է վերադարձրել աշխարհի թիվ մեկ ռակետի տիտղոսը։ Այս հաղթանակի շնորհիվ Խաչանովն առաջին անգամ ATP դասակարգման աղյուսակում կլինի 11-րդը։