Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց մրցաշարից, իսկ Էլինա Դանիելյան կխաղա թայ-բրեյքում

Սպորտ
a1chess-elina-1

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 1/32 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները: Մեր առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հունգարիան ներկայացնող վիետնամցի շախմատիստուհի Հոանգ Թհան Չանգի: Այդպիսով, երկու տուրից հետո սերիայում հավասարություն է՝ 1:1: Զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում: Իսկ ահա մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաշտություն կնքեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին տուրում նա պարտություն էր կրել: