Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավի ժամանակ համացանցի դերը կմեծանա. Սամվել Մարտիրոսյան

Կարևոր լուրեր Հասարակություն
samvel

Ըստ  Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Համացանցի ազատությունը 2018 թվականին»  զեկույցի՝ Հայաստանը «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատճառը պայմանավորում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ: «Համացանցի առկայությունը հեղափոխության վրա ակնհայտ ազդեց: Կարելի է ենթադրել, որ եթե ինտերնետը չլիներ, գուցե և հեղափոխությունը չհաջողվեր»:  Փորձագետի համոզմամբ՝ առաջիկայում կայանալիք նախընտրական քարոզչության ժամանակ համացանցի դերը կրկին կմեծանա: «Ինտերնետը հիմնական հարթակն է լինելու: Հատկապես, եթե  հաշվի առնենք, որ շատ սեղմ ժամանակում է քարոզարշավը  անցնելու» : Ըստ զեկույցի՝ 86 երկրների շարքում Հայաստանը 27-րդ տեղն է զբաղեցրել: Փորձագետը նշում է, որ որևէ երկրում համացանցի ազատությունը պարզելու համար հաշվի են առնում հետևյալ մեթոդները: «Հաշվի են առնում մարզերում ինտերնետի հասանելիությունը, գինը, նաև, թե ձերբակալված լրագրողներ կան, կամ լրագրողներին ծեծում են թե ոչ ուղիղ եթերների ժամանակ: Կամ արդյոք կան արգելափակված կայքեր»: Համացանցի ազատության լավագույն ցուցանիշը  դրսևորվել է սկանդինավյան, եվրոպական երկրներում ու Ավստրալիայում: Ամենացածր ցուցանիշը՝ Չինաստանում: