A
A
Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է Բավարիայի շախմատի առաջնությունը
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը հաջող է հանդես գալիս Գերմանիայում անցկացվող Բավարիայի բաց առաջնությունում: Մեր շախմատիստն առաջին 5 տուրերում հինգ հաղթանակ է տարել եւ այժմ իսպանացի գրոսմայստեր Խայմե Սանտոսի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում կողմերը կհանդիպեն իրար հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստը՝ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, վաստակած 4 միավորով առայժմ կիսում է 9-27-րդ տեղերը: Նրա մրցակիցն այսօր գերմանացի միջազգային վարպետ Յոնաս Հակերը: