Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Յուրի Խաչատուրովին. Արմեն Սարգսյան

Քաղաքականություն
armen-sargsyan

Երևանն, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում: «Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին (Յուրի Խաչատուրովին – հեղ.)»,- նշել է Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա Հայաստանն իրավունք ունի որոշել՝ թողնել նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ: «Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,- հավելել է նա: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: