Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի մերժումը  բողոքարկվելու է. Հայկ Ալումյան

Հասարակություն
ռօբ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է: Դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է, համարելով, որ որոշումն  օրինական չէ: Նշենք, որ 17.09.2018թ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան  ընդդեմ Նիկոլ   Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին:   Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ