Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առնվազն 1000 իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճ փոխվել է. Սասուն Խաչատրյան

Քաղաքականություն
Untitled

Բանակի ներգրավվածությունը «Մարտի 1-ի» դեպքերին առավել, քան հիմնավոր է՝ առանց երեկվա ՀՔԾ տարածած հայտարարության: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Իհարկե կան կասկածներ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնի, քննություն է կատարվում այդ ուղղությամբ, արդյունքների մասին կտեղեկացնենք: Ես հիմա չեմ կարող ասել, որ հենց այդ 1000 պարկուճն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցն է այն, որ առնվազն 1000 իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճ փոխվել է, փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով: Այս բացահայտումը շատ կարևոր է, քանի որ  փորձ  էր արվել ամբողջությամբ կոծկելու ապացույցները»,- նշեց  Խաչատրյանը: ՀՔԾ պետը նաեւ հայտնեց, որ Մարտի մեկի գործով  որպես  մեղադրյալ ներգրավված  եւ հետախուզվող Վահագն Հարությունյանը, զանգահարել է քննիչներին եւ ասել, որ կարող է ասել իր գտնվելու վայրը: Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կասկածներ կան, թե ում ցուցումներով են  փոխվել ապացույցները, սակայն անուններ չհայտնեց, քննություն է ընթանում: