Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը հաղթեց միջազգային մրցաշարում

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Ֆուլ Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարի Բ խմբում: Նախավերջին տուրում մեր գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ակշատ Չանդրայի հետ, վաստակեց 6,5 միավոր եւ վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ իր մրցակիցների համար: Երկրորդ տեղում ընթացող հնդիկ գրոսմայստեր Ջայարամ Աշվինը ունի 5 միավոր: Այս հաղթանակի համար Հովհաննես Գաբուզյանը կստանա 4 հազար դոլար պարգեւավճար: Զուգահեռ ընթացող Ա խմբի մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 8 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցնում է  3-րդ տեղը: Այստեղ աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի շախմատիստ Ալեքսեյ Դրեեւը, որն իր ակտիվում ունի 6 միավոր: Նրանից մեկ միավորով ետ է մնում կուբացի գրոսմայստեր Լասարո Բատիստա Բրուզոն: Այսօր տեղի կունենա վերջին տուրի պարտիաները: