Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 5 մարմնամարզիկով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Սպորտ
sport-gimnastika

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով կմասնակցի հոկտեմբերի 25-ին Դոհայում մեկնարկող մարմնամարզության աշխարհի թվով 43-րդ առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը կմասնակցեն բազմամարտի, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանն առանձին գործիքների մրցումներում: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է: Քսանչորս լավագույն թիմերն իրավունք կստանան մասնակցելու 2019թ աշխարհի առաջնությանը, որն արդեն օլիմպիական վարկանիշային մրցաշար կլինի: Հայաստանի հավաքականը Քաթար կմեկնի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, մարզիչներ՝ Արտյոմ Ավետյանի,Կարեն Բաղդասարյանի եւ Հայկ Նազարյանի ուղեկցությամբ: Հակոբ Սերոբյանը, ինչպես նաեւ Արթուր Գյուրջինյանը, ընդգրկվել են  առաջնության մրցավարական կազմում: