Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանն ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qocharyan

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RIA Novosti ռուսական գործակալությանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ստեղծել ընդդիմադիր կուսակցություն: Այդ մասին նա ասել է պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է սեփական կուսակցությունը ստեղծել։ Քոչարյանը նշել է, որ կուսակցությանն անունը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել: Ես հիմա ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում և ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը:  Նա ասել է, որ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի: «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի իմ մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ քեզ ներքաշում է գործընթացի մեջ, որից  չես կարող խուսափել  կենսագրության, խառնվածքի և կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով»։ Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Անկուսակցական եմ եղել, ինչը նշանակում է, որ պետք է զրոյից նոր կուսակցություն հիմնել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Սովորաբար, որո՞նք են առաջին գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Սկսում ես ուշադրություն դարձնել այն մարդկանց, որոնց ճանաչում ես, որոնց հետ շփվել և աշխատել ես ,-ասել է Քոչարյանը:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/18/987768/  © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից