Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը գլխավորում է նոր մրցաշարի աղյուսակը

Սպորտ
sport-chess-16.10.

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Գոայի համալսարանի կողմից առաջին անգամ կազմակերպվող շախմատի միջազգային մրցաշարում: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 5 տուրից հետո վաստակել է 5 միավոր և երկու մասնակիցների հետ բաժանում է 1-3-րդ հորիզոնականները: Մեր մյուս գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը ունի 4,5 միավոր եւ գտնվում է առաջատարներին հետապնդող վեցյակի մեջ: Միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը 4 միավորով զբաղեցնում է 24-րդ տեղը: Վաղն առավոտյան կայանալիք 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկու հետ: Լեւոն Բաբուջյանի մրցակիցն է հնդիկ գրոսմայստեր Չակրավարթի Դեպանը: Ռաֆայել Բակունցը կհանդիպի Հնդկաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Ջիմի Ջուբի հետ: