Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համբերությունն էլ սահման ունի». Ստանիսլավսկու թատրոնում նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել (տեսանյութ)

Մշակույթ
nersisyan

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է հրավիրվել ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: Սա թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի որոշումն է: «Երկար այսպես շարունակվել չէր կարող, համբերությունն էլ սահման ունի: Գեղարվեստական ղեկավարին տնօրենն է նշանակում և ես օգտվեցի այդ իրավունքից»: Նա համոզված է, որ գեղարվեստական ղեկավարը թատրոնի համար պարտադիր է: «Գեղարվեստական ղեկավարը պաշտոն չէ, գեղարվեստական ղեկավարը թատրոնի դեմքն է»։ Ստեղծագործական ուղին Կարեն Ներսիսյանը սկսել է այս թատրոնում, Մոսկվա է տեղափոխվել 1993 թվականին և տարբեր թատրոններում բեմադրել է շուրջ 60 ներկայացում: Ներկայացումներ է բեմադրել նաև Ամերիկայում, Չեխիայում և Ղազախստանում: Հիշեցնենք, որ գեղարվեստական ղեկավարի թափուր մնացած պաշտոնի համար պայքարող թեկնածուներից էին Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, դերասան Ռոբերտ Հակոբյանը և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: