A
A
Ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը 3-րդ տեղը գրավեց պատանիների օլիմպիական խաղերում
Բունեոս Այրեսում (Արգենտինա) ընթացող ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերում Հայաստանի պատվիրակները երկրորդ մեդալն են նվաճել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես եկած մեր ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ նվաճեց բրոնզե մեդալ: Մրցումների խմբային փուլում Սահակ Հովհաննիսյանը պարտվեց միայն Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխիկվաձեին եւ գրավեց 2-րդ տեղը: Երրորդ տեղի համար գոտեմարտում նա 9:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Միգել Անխել Ուգալդե Ագիլարին: Ի դեպ, Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը 45 կգ քաշային կարգում նույնպես զբաղեցրեց 3-րդ տեղը եւ դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: