A
A
Ծանրորդ Կարեն Մարգարյանը՝ օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն
Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին մեդալը գրանցվեց: Մեր ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը, երկամարտի 309 (141+168) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի: Կարեն Մարգարյանը 17 տարեկան է եւ Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է։ Այսօր Հայաստանի մրցասպարեզ կելնի միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը։