Ինչ է հիշել Վերնիսաժի աշխատակիցը, երբ տեսել է Մակրոնի կնոջը (տեսանյութ)
Վերնիսաժում արծաթյա զարդեր վաճառող Մարինե Բարսեղյանն այսօր հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նա ապարանջան ու վզնոց է նվիրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը, երբ վերջինս այցելել էր Վերնիսաժ։ ( Այդ նկարել է «Հրապարակը»- ԽՄԲ) «Պատահական տեսա, խառնվեցի, կորցրեցի ինձ, մոտեցա, ասեցի ինչ-որ բան նվիրեմ սիմվոլիկ»,- «Ա1+»-ին պատմում է տիկին Բարսեղյանը։ Ասում է, որ այդ իր երախտիքի նվերն է Մակրոնների ընտանիքին, քանի որ օրեր առաջ հետեւել է շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի վերջին արարողությանը եւ հուզվել Էմանուել Մակրոնի ելույթից ։ Այս օրերին Վերնիսաժում զբոսաշրջիկների հոսքն ավելացել է՝ պայմանավորված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով։ Հյուրերը նախընտրում են հայկական մոտիվներով ապրանքները, ինչպես տեղացիները, երբեմն էլ իրենք են սակարկում գնի շուրջ։ Իսպանիա, Ռուսաստան, Նորվեգիա, Գերմանիա և այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները հիացած են Հայաստանի գեղեցկությամբ և մարդկանցով: Նրանց գրավել է նաեւ հայկական երաժշտությունը ։ Մանրամասն՝ տեսանյութում