Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր ուժերին ձեռնտու է արտահերթ ընտրությունները, բացի  ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից. վերլուծաբան

Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ  բոլոր ուժերին ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բացի  ՀՀԿ. ՀՅԴ-ից. «Բայց նրանք դիմադրելու համար ռեսուրս չունեն և կարող ենք 100 տոկոսով ասել, որ դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ ՀՀ վարչապետին կից ընտրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանն էլ նշում է, որ դժվար է ասել՝ հնարավոր կլինի մինչ դեկտեմբեր փոխել ընտրական օրենսգիրքը թե ոչ. «Դա կախված է խորհրդարանական ուժերի շահագրգռվածությունից»,- ասում է նա։ Նրա խոսքով, հանրային քննարկման դրված նախագիծը շատ լավ է մշակված, չնայած ժամանակի սղությանը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, թե սարսափելի չի լինի, եթե ընտրություններն անցկացվեն գործող օրենսգրքով. «Եթե ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք լինի, լավ ընտրություններ կլինեն»։ Ըստ Արմեն Բաղդասարյանի, նոր խորհրդարանում կլինեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն  և «Լույսը»-ը. «Հնարավոր է անցնեն նաև լիբերալ նոր ուժերը, քիչ հավանական եմ համարում, որ կանցնեն ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն»։