Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել Մագնուս Կառլսենի հետ (տեսանյութ)
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը երեկ միաժամանակյա խաղի սեանս է տվել Գերմանիայի Համբուրգ քաղաքում կազմակերպված «Խաղում է Մագնուսը» մեկօրյա փառատոնում: Միջոցառմանը հրավիրված է եղել նաեւ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Մեր հայրենակիցը սկզբում մի քանի պարտիա է խաղացել սիրող շախմատիստների հետ, իսկ վերջում կայծակնային շախմատում մրցել է Մագնուս Կառլսենի հետ: Վերջինս այդ կապակցությամբ իր ֆեյբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել. «Օրը սկսեցի Մանչեսթերում, ֆուտբոլիստ Տրենդ Ալեքսանդր Արնոլդի հետ խաղով, իսկ ավարտեցի Համբուրգում, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մրցախաղով»: Նշենք, որ Մագնուս Կառլսենը պատրաստվում է աշխարհի չեմպիոնական մրցամարտին, ուր նա ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ պայքարում կփորձի պաշտպանել իր տիտղոսը: