Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմ ասի, թե Մամիկոն Ասլանյանի գործունեությունը գնահատում եմ գերազանց. Լոռու մարզպետ

Հասարակություն
lori

«Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ աշխատելու եմ օրենքի սահմաններում»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: «Չեմ կարող ասել, թե Մամիկոն Ասլանյանի գործունեությունը գնահատում եմ գերազանց, բայց հեղափոխությունից հետո նկատվում է դրական փոփոխություն»: Անդրեյ Ղուկասյանն, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց. «Ես  առաջադրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, գործելու եմ որպես մարզպետ և զբաղվելու եմ միայն մարզպետի գործառույթներով»։