Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճայինները սկսում են բուդապեշտյան քննության պատրաստությունը

Սպորտ
sport-borba-8.10.

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա ըմբշամարտի 2018թ աշխարհի առաջնությունը: Տարվա գլխավոր մրցաշարին պատրաստվելու համար ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի Օլիմպավանում: Այն կավարտվի հոկտեմբերի 19-ին: Աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես կգան 7 ազատոճայիններ:Նրանք են՝ 57 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 74 կգ՝ Վալտեր Մարգարյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն, 57 կգ քաշային կարգում նախապես պետք է հանդես գար Գարիկ Բարսեղյանը, սակայն նա վնասվածքի պատճառով փոխարինվել է: