Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում այս տարի կարտոֆիլի պակաս կա, գինը կբարձրանա. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Հասարակություն
5-1

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս տարի կարտոֆիլի արտադրության համար անհաջող տարի էր: Պատճառը կապում է շոգ եղանակի հետ. «Բերքի պակաս ունենք: Կարտոֆիլի գինը սովորականից մի փոքր բարձր է»: Մասնագետի կանխատեսմամբ՝ առաջիկայում գինը կհասնի  250-ից մինչև 300 դրամի: Որպեսզի գալիք տարում կրկին կարտոֆիլի պակաս չլինի, այժմ  Ագրարագյուղացիական միավորումը եվրոպական գործընկերների հետ է գործակցում կարտոֆիլի տնկանյութ ներկրելու համար:  Թեև, ըստ Հրաչ Բերբերյանի՝ Եվրոպայում էլ այս տարի կարտոֆիլը պակաս է եղել, կրկին՝ շոգի պատճառով: Բերբերյանը նաև նշեց, որ առաջիկա տարում սպասվում է գործակցություն Հոլանդիայի հետ:  Միավորման ֆերմերները, որոնք հանրապետությունում արտադրվող կարտոֆիլի 65 տոկոսով են զբաղվում, մեկնելու են Հոլանդիա վերապատրաստման: « Բանակցություններ են ընթանում հոլանդական ընկերություններից մեկի  հետ, սերմի արտադրության համատեղ ձեռնարկություն  ստեղծելու շուրջ՝ Վարդենիսում: Նախատեսվում է մոտ 3,5 միլիոն եվրոյի  ներդրում»,- հավելեց Հրաչ Բերբերյանը: