A
A
Ուղիղ. Հնդկաստան – Հայաստան. Լեւոն Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ (տեսանյութ)
Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Հնդկաստանի ընտրանու հետ: Երկու թիմերը վաստակել են 13-ական միավոր և կիսում են է 3-9-րդ տեղերը: Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերն այսպիսի տեսք ունեն. Գաբրիել Սարգսյան – Պենտալա Հարիկրիշնա Բաշկարան Ադհիբան - Հրանտ Մելքումյան Հայկ Մարտիրոսյան – Կրիշնան Սաշիկիրան Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին: Շախմատասերները մեր կայքում կարող են ուղիղ եթերով հետեւել դրանց ընթացքին: