A
A
Շախմատ. Ուղիղ. Հայաստան – Լեհաստան. Լեւոն Արոնյանը կխաղա սպիտակներով (տեսանյութ)
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադան աստիճանաբար մոտենում է եզրագծին: Այսօր տեղի կունենան 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի մրցաշարի հայտնությունը համարվող Լեհաստանի ընտրանու հետ, որը Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Մեր թիմը 12 միավորով բզաղեցնում է 4-րդ տեղը: Առաջին խաղատախտակին Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Յան Կրիշտոֆ Դուդայի հետ: Գաբրիել Սարգսյանը սեւերով կհանդիպի Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը Կաչպեր Պիորումն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանինը՝ Կամիլ Դրագունը: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին: Շախմատասերները դրանց կարող են ուղիղ եթերով հետեւել նաեւ մեր կայքում: