Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարություններ կլինեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հավանական է, ասում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը վերլուծում է քաղաքական ուժերի դերը։ «ՔՊ-ն լիարժեք կուսակցություն չէ, այն դեռ կազմավորվելու փուլում է։ Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա այն գործիք է, որ հաղթեր կոնկրետ ընտրությունում։ Լույս դաշինքը ինչ-որ պոտենցիալ ունի, այն ավելի շատ վարկանիշ ունի Երեւանում, քան մարզերում: ՀՅԴ-ն  վատ վիճակում է, իսկ  ԲՀԿ-ն ինչ-որ դիրք ունի, բայց որ շատ ձայներ հավաքի՝ կասկածում եմ։ Իսկ ՀՀԿ-ն գոյություն ունի որպես խմբակցություն, ընտրազանգվածը նրանց քիչ է»։ Քաղաքագետը հավանական է համարում, որ դաշտը կլցվի նոր ուժերով, սակայն ըստ նրա կարճ ժամանակահատվածում դժվար լուրջ ուժեր ձեւավորվեն։ «Քաղաքական դաշտում որեւէ իրական ընդդիմություն չկա եւ 2 ամսվա ընթացքում ստեղծելն անիրատեսական է: Միակ ուժը, որը կփորձի՝ «Սասնա ծռեր» չվերաստեղծված ուժն է»: Դեպի արտահերթ ընտրությունների ճանապարհին կան քաղաքական բնույթի խնդիրներ, առավել եւս, որ ՀՀԿ-ն դեռ հակված չէ զիջումների:  «Կարծում եմ, դժվարություններ կլինեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»,-ասաց քաղաքագետը: