Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Հայաստան – Ադրբեջան շախմատային մրցախաղ Բաթումում. Զույգերը հայտնի են

Սպորտ
a1chess-olimpiada-28.09.

Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի ընտրանու հետ, որը լրացուցիչ ցուցնիշներով համարվում է մրցաշարի առաջատարը: Արդեն հայտնի են մեր շախմատիստների մրցակիցները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Շահրիյար Մամեդյարովի, իսկ Հրանտ Մելքումյանը՝ Արկադի Նայդիշի հետ: Գաբրիել Սարգսյանն ու Հայ Մարտիրոսյանը հանդես կգան սեւ խաղաքարերով եւ կհանդիպեն համապատասխանաբար Թեյմուր Ռաջաբովի եւ Ռաուֆ Մամեդովի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Շախմատասերներն դրանց կարող են հետեւել նաեւ կայքում: Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում ուժերը կչափի մրցաշարի թիվ մեկ ֆավորիտ Չինաստանի ընտրանու հետ: Երկու թիմերն էլ ունեն չորսական հաղթանակ, սակայն լրացուցիչ գործակիցներով չինուհիները առաջինն են, իսկ մերոնք՝ 5-րդը: Հայաստանի հավաքականն այսօր հանդես կգա այսպիսի կազմով. Էլինա Դանիելյան – Ցյու Վենցյուն Շեն Յան - Լիլիթ Մկրտչյան Աննա Սարգսյան – Հուան Ցյան Լեյ Տին Ժիե - Մարիա Կուրսովա