Սարի թաղի գործով տուժած լրագրողները բողոքարկելու են ՀՔԾ որոշումը (տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է Սարի թաղում 2016թ, հուլիսի 29-ին լրագրողներին վնասվածքներ հասցնելու դեպքով քրեական գործը։ Տուժող լրագրողներից Ռոբերտ Անանյանը որոշումն արդար չի համարում։ - Էն բռնությունները, պայթյունները, հալածանքները, որ տեսել են լրագրողները եւ քաղաքացիական անձինք, դա Մարտի մեկ էր առանց զոհերի: Գործը կասեցվել է՝ մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Լրագրողը վիրավորանք է համարում նման որոշումը, երբ հայտնի էր հրահանգներ տվողը: Ռոբերտ Անանյանն ասում է. «Ոստիկանության նախկին պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի ապօրինի հրամանով կիրառվել են հատուկ միջոցներ, եւ դրա հետեւանքով ահռելի մեծ ծավալներ են կազմել տոիժածները, եւ կադրում երեւում է, թե ինչպես էմ մի երեխայի աչքը դուրս եկել: Հիմա ՀքԾ-ն ասում է մեղադրյալ անձը բացակայում է, սա արդարադատության նկատմամբ ծաղր է Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառուցած կողմից»,-: Ռոբերտ Անանյանը ՀՔԾ որոշումը համարում է քաղաքական. - Եթե նույնիսկ անմիջապես վարչապետը չի հրահանգել այդ որոշումը կայացնել, նա համաձայնել է այս որոշմանը, ուղղակի վստահ եմ: Սեպտեմբերի 24-ին մեր փաստաբանը ստանում է կասեցման որոշումը, սպտեմբերի 25-ին Լեւոն Երանոսյանին կանչում են եւ մեղադրանք առաջադրում՝ հեղափոխության օրերին: Սարի Թաղում տուժած Ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանը ՀՔԾ որոշման մասին նամակ է ստացել Հայաստանի անկախության օրվա հաջորդ օրը: Լրագրողների մասով որոշումը նա քաղաքական չի համարում. - Քաղաքական ենթատեքստ նա տեսնում եմ որոշման մեջ, որով ներգրավվել է Երանոսյանը, այսինքն հեղափոխության շրջանում լիազորությունների չարաշահման դրվագն են ներառել, ուղղակիորեն օրերի ընթացքում այն նախորդ երկու տարիների դեպքերը՝ խոսքը Բաղրամյանի, սարի թաղի, Սասնա Ծռերի դեպքերի մասին են, որոնք հոդս ցնդեցին եւ միայն այդ մարդը հեղափոխության երկու օրերի մասին է խոսքը: 2016թ հուլիսի 29-ին կոտրել են ֆոտոլրագրողի տեխնիկան եւ որեւէ փոխհատուցում չի ստացել: - Կոտրել էին վերցրել էին, սարքերն ունեն ինքին արժեք եւ արժեք ունեն կադրերը, որոնք ես նկարել էի: Սարի թաղի գործով տուժած լրագրողները բողոքարկելու են ՀՔԾ որոշումը, անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմել միջազգային ատյաններ։ ՀՔԾ-ն այսօր հայտարարեց, որ Սարի թաղի քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչը ենթադրում է, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվելու են: