Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է 85․1 մլն ՀՀ դրամի ոչ իրավաչափ վճարում. Սոցապ ծառայության պետ

Հասարակություն
003-1

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն ամփոփել է գործունեության 100 օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության կողմից 2018 թվականի հունիսից մինչ օրս կատարվել են ակտիվ աշխատանքներ կենսաթոշակների և նպաստների, տեղեկատվական տեխնոլոգիաների, փաստաթղթաշրջանառության, իրավական ապահովման և դատական գործընթացների, մամուլի և հասարակայնության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև միջազգային համագործակցության ոլորտներում։ Մասնավորապես՝ շարունակելով գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները՝ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան է ներառվել ավելի քան 270 000 աշխատանքային գրքույկ։ Շահառուների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքների իրացման փոփոխման, դադարեցման գործառույթների իրավաչափությունը՝ կենսաթոշակների և նպաստների օրենսդրությանը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տեղեկատվության համադրումների արդյունքներին համապատասխանելիության հարցերը պարզելու նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում 2018 թ․ սեպտեմբերի 15-ի դրությամբ հայտնաբերվել է 85․1 մլն ՀՀ դրամի ոչ իրավաչափ վճարում, և նույն ժամանակահատվածում վերականգնվել է շուրջ 12․9 մլն ՀՀ դրամ, այդ թվում՝ հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 13․5 մլն դրամի ոչ իրավաչափ վճարում, որից վերականգնվել է 2․9 մլն դրամը։ Թվով 11 գործատուի մոտ շահառուների կողմից ներկայացված աշխատանքային փորձի, աշխատանքի ընդունման և ազատման հիմքերի, ինչպես նաև վճարված աշխատավարձերի հավաստիության ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ թվով 283 շահառուի աշխատանքային գրքույկներում առկա են անհիմն գրառումներ, անհամապատասխանություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ նվազեցված աշխատանքային փորձի չափը կազմել է 1867 տարի, 11 ամիս և 28 օր։ Նվազեցման արդյունքում գանձման ենթակա գումարի չափը կազմում է 25․078․920 ՀՀ դրամ։ Նշված դեպքերից 2-ի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Փաստաթղթաշրջանառությունը հեշտացնելու նպատակով Ծառայությունում մուտքագրվել է 17067 փաստաթուղթ, ելքագրվել՝ 11013-ը։ Ծառայության ստորաբաժանումների և իրավասու պաշտոնատար անձանց կողմից կատարվել է շուրջ 2000 քաղաքացիների ընդունելություն։ Նախընթաց ժամանակաշրջանում ապահովել է Ծառայության մասնակցությունը ՀՀ օրենքների, նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանն ու իրավական-փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը։ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն - ՀՀ ազգային արխիվ համակարգերի միջև էլեկտրոնային հարցումների շրջանառության արդյունքում արխիվ է ուղարկվել 11972 հարցում։ Անհրաժեշտ ընթացք է տրվել և կատարվել է մշտադիտարկում քաղաքացիների կողմից «114 թեժ գիծ» ծառայության միջոցով  բարձրացված 906 հարցերի և բողոքների։ Նույն ժամանակահատվածում անձնակազմի կառավարման մասով ընդունվել է 450 իրավական ակտ, նշանակվել և անցկացվել է 7 ծառայողական քննություն, որի արդյունքում 9 քաղաքացիական ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի։ Հայտարարվել և անցկացվել են 3 մրցույթներ, որոնց հաղթողները նշանակվել են համապատասխան պաշտոններում, շնորհակալագրերով են պարգևատրվել 22 աշխատողներ։ Ծառայությունն իր գործուն մասնակցությունն է ապահովում նաև «Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության համաձայնագրի» նախագծի և դրա կիրարկումն ապահովող համաձայնագրերի քննարկումներին։ 2018 թվականի սեպտեմբեր ամսին Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի և Ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է «Սոցիալական ապահովության ոլորտում էլեկտրոնային ծառայությունները և էլեկտրոնային համակարգերը» խորագրով միջազգային կոնֆերանսի անցկացումը Հայաստանում։ Խորացվում և էլ ավելի են ամրապնդվում կապերը Արցախի Հանրապետության գործընկերների հետ, ինչի արդյունքում 2018 թվականից այստեղ շահագործվում է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը և շարունակական բնույթ են կրում ԱՀ կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգում առկա տվյալները ՀՀ-ում գործող շտեմարանների հետ համադրելու աշխատանքները։