Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձգուհիները կրկին կմեկնեն Կահիրե

Սպորտ
shooting

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կանցկացվի հրաձգության «Շեյխա Ֆատիմայի անվան» ամենամյա բաց առաջնությունը, որին մասնակցում են միայն աղջիկները եւ կանայք: Այս տարի այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն երկու մարզուհի՝ Մարիամ Միքայելյանը օդամղիչ հրացան 10մ վարժությունում, Էլմիրա Կարապետյանը՝ օդամղիչ ատրճանակ 10մ-ում: Նրանց  կրակահերթը նշանակված է սեպտեմբերի 30-ին: Անցած տարի այս մրցաշարին մասնակցել էին նույն հրաձգուհիները: Էլմիրա Կարապետյանն իր վարժությունում զբաղեցրել էր 6-րդ, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 3-րդ տեղը: