Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Արսենալ» - «Վորսկլա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է, Կադիմյանը՝ ոչ (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-vorskla-1

Հանդիպումը կսկսի ժամը 23:00-ին: Ֆուտբոլի Եվրոպայի լիգային խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալն» այսօր իր հարկի տակ կընդունի Պոլտավայի «Վորսկլային»: Թիմերն արդեն հրապարակել են հայտերը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է մեկնարկային կազմում: Իսկ ահա «Վորսկլայի» գլխավոր մարզիչ Վասիլ Սաչկոն մեր ընտրանու հարձակվող Գեղամ Կադիմյանին ընդհանրապես չի հայտավորել խաղին: «Արսենալ» - «Վորսկլա» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: